Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Երբ թույլը հավատում է, որ ինքն է մեղավոր

Երբ թույլը հավատում է, որ ինքն է մեղավոր
10.02.2026 | 11:21

Մեզ երկար ժամանակ սովորեցրել են մի վտանգավոր բան․

թե ուժեղի կողքին մեղավորը միշտ թույլն է։

Եվ մենք դա ընդունեցինք ոչ թե որպես սուտ, այլ որպես կանոն։

Սկսեցինք մեզ դատել ուրիշների փոխարեն,

մեր իրավունքը՝ շփոթել մեղքի հետ,

մեր ձայնը՝ լռության։

Փոխանակ պաշտպանելու մեր ճշմարտությունը՝

ընտրեցինք ամենահեշտն ու ամենավտանգավորը։

Թողեցինք, որ հարցերը «լուծվեն» ստվերում,

կամ էլ չլուծվեն ընդհանրապես։

Լռությունը դարձավ սովորություն,

իսկ սովորությունը՝ քաղաքականություն։

Սակայն մեզ երբեք հաղթական երգեր չեն պակասել։

Պակասել է սթափությունը։

Այն սթափությունը, որը պահանջում է

ոչ ոգևորություն, ոչ էլ սուգ,

այլ ուղիղ հարված ճակատագրի կույր ընթացքին։

Մենք մեզ խաբեցինք պատրանքներով՝

թե ժամանակը կլուծի,

աշխարհը կհասկանա,

ուրիշները կպաշտպանեն։

Բայց պատրանքները միշտ թանկ են արժեցել փոքր ժողովուրդներին։

Ժամանակը չի լուծում,

այն բացահայտում է։

Մենք ուշացանք այնտեղ, որտեղ պետք էր շտապել,

և շտապեցինք այնտեղ, որտեղ արդեն ուշ էր։

Մեր պահանջը միշտ եկավ հետաձգված,

մեր քայլը՝ ուրիշների օրակարգով։

Այդպես ազգային հարցը դադարեց լինել մերն

և դարձավ քննարկման առարկա։

Մարդը երբեմն այնքան վախկոտ է լինում,

որ փախչում է իր իսկ ճշմարտությունից։

Մենք էլ փախանք։

Որովհետև ճշմարտությունը պարտավորեցնում է,

իսկ պարտավորությունը պահանջում է պատասխանատվություն։

Երբ ժողովուրդը վախենում է բարձրաձայնել իր իրավունքը,

աշխարհը շատ արագ սովորում է նրան լռեցնել։

Եվ լռեցված ժողովուրդը սկսում է հավատալ,

թե ինքն է մեղավոր իր կորուստների համար։

Բայց ազգային հարցերը չեն լուծվում

ոչ ստվերային մտածողությամբ,

ոչ էլ խեղաթյուրված մեղավորության բարդույթով։

Դրանք լուծվում են միայն այն պահին,

երբ ժողովուրդը դադարում է ներողություն խնդրել

իր գոյության համար։

Ուժեղը շահում է այնքան ժամանակ,

քանի դեռ թույլը հավատում է,

թե իր պարտությունն արդարացված է։

Բայց հենց որ «թույլը» գիտակցում է,

որ իր լռությունն էր ուժեղի գլխավոր զենքը,

խաղի կանոնները սկսում են փշրվել։

Ժողովուրդը, որ լռում է իր ճշմարտության պահին, դատապարտվում է ապրել ուրիշների որոշումներով։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 151

Մեկնաբանություններ